Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել միգրանտների մասնակցությամբ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել միգրանտների մասնակցությամբ

Միգրանտները զանգվածային ծեծկռտուք են սարքել մոսկովյան հոսթելներից մեկում, կատարվածի տեսանյութը հրապարակվել է համացանցում:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն, ՌԴ ՆԳՆ շրջանային վարչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Ծովակալ Կորնիլովի փողոցում: Ընդհանուր առմամբ, ավելի քան 20 մարդ է ձերբակալվել, որոնց նկատմամբ վարչական իրավախախտումների մասին արձանագրութուններ են կազմվել:

Դատական մարմինները 12 օր ժամկետով կալանք են սահմանել բոլոր իրավախախտների նկատմամբ: Բացի այդ, որոշվում է նրանցից 5-ի՝ ՌԴ-ից արտաքսման մասին հարցը:



Նման նյութեր