Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներկայացել է ռեփեր Քանյե Ուեսթի Donda ալբոմի շնորհանդեսին՝ հարսանյաց զգեստով։ Այս մասին հայտնում է TMZ պարբերականը։
Աղբյուրները պնդում են, որ Քարդաշյանը պարզապես ցանկացել է աջակցել նախկին ամուսնուն եւ մասնակցել միջոցառմանը չի նշանակում զույգի վերամիավորում։
Քիմը բեմ է դուրս եկել Balenciaga հարսանեկան զգեստով՝ «No Child Left Behind» երգի կատարման ժամանակ։ Միջոցառմանը մասնակցել են նաեւ սկանդալային ռեփեր DaBady-ն եւ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող ռոքեր Մերլին Մենսոնը:
news.am