Սևահեր կինը բնավորություն է, կրակ, ինտելեկտ և խարիզմ: Սևահեր կանայք շքեղ են և չափազանց գրավիչ: Նրանցից ամենագեղեցիկները դարձել են Հոլիվուդի տարբեր ժամանակաշրջանների խորհրդանիշերը:
Վիվիեն Լի

1930-40 ական թթ. կինոյի և թատրոնի անգլիացի ամենահայտնի դերասանուհիներից մեկը՝ Վիվիեն Լին, խաղացել է մոտ 20 ֆիլմում, թատրոնում կերտել է 50-ից ավելի նշանավոր կերպարներ։
Ավա Գարդներ

1940-ականների և 1950-ականների Հոլիվուդի ամենավառ աստղերից մեկը՝ Ավա Գարդները, ներառվել է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում։ Նրան համարել են XX դարի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը։ Ավան եղել է Սինատրայի, Հեմինգուեյի, Հովարդ Հյուզի սիրելին:
Ջեյն Ռասել

Ուժեղ և վառ դերասանուհին համարվում է 1940-ականների Հոլիվուդի սեքս-խորհրդանիշը:
Սոֆի Լորեն

Աշխարհի «գլխավոր իտալուհին» իր կարիերայի ընթացքում նկարահանվել է շուրջ 90 ֆիլմում, որոնցից ամենահայտնիներն են՝ «Երկու կինը», «Ամուսնություն իտալական ձևով», «Արևածաղիկներ»։
Էլիզաբեթ Թեյլոր

Անգլո-ամերիկյան դերասանուհին համարվում է Հոլիվուդի Ոսկեդարի մեծագույն դերասանուհիներից մեկը։ Էլիզաբեթը երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի. 1961 թվականին՝ «Բաթերֆիլդ, 8» ֆիլմում կատարած դերի, երկրորդը՝ 1967 թվականին՝ «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմի համար։
Օդրի Հեփբերն

Բրիտանացի և ամերիկացի դերասանուհի, պարուհի, ֆոտոմոդել Օդրին համարվում է բոլոր ժամանակների ոճի խորհրդանիշ:
Դեմի Մուր

90-ականների ամենավառ աստղերից մեկը, Բրյուս Ուիլիսի նախկին կինը նկարահանվել է ընդհանուր թվով մոտ 50 ֆիլմում։ 10-ից ավելի կինոմրցանակների դափնեկիր է, 2 անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուսի»։
Մոնիկա Բելուչի

Իտալացի դերասանուհի, մոդել Մոնիկա Բելուչին հայտնի է դարձել «L’Appartement» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Մյուս նշանավոր ֆիլմերից են՝ «Մալենա», «Քրիստոսի չարչարանքները»։
Քեթրին Զետա–Ջոնս

Հոլիվուդի ամենահավատարիմ կանանցից մեկը, անգլիացի դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը հանդիսատեսին հայտնի է «Զորոյի դիմակը», «Զորոյի լեգենդը», «Ծուղակ» և «Ֆանտոմ» ֆիլմերից։
Անջելինա Ջոլի

Ամերիկացի դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ Անջելինա Ջոլին արժանացել է «Օսկար» մրցանակի, ինչպես նաև «Ոսկե Գլոբուս» (3 անգամ) և ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակի (2 անգամ)։
Պենելոպե Քրուզ

Հայտնի իսպանացի դերասանուհի, արժանացել է «Օսկար» մրցանակի (1 անգամ):
Սալմա Հայեկ

Մեքսիկական և ամերիկյան դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր Սալմա Հայեկը նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում։ Նա առաջին մեքսիկուհին է, որ ներկայացվել է «Օսկար» մրցանակի կանացի լավագույն դերի համար (2002)։
Մեգան Ֆոքս

Մեր օրերի ամենասեքսուալ սևահեր դերասանուհին և ֆոտոմոդելը: Ֆոքսը հայտնի է դարձել «Տրանսֆորմերները» ֆիլմից հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը







