![](https://blog.168.am/wp-content/uploads/2021/08/82167.jpg)
The RealReal օնլայն-ռեսեյլի վերլուծաբանները նշել են 2021 թվականի ամենահանրաճանաչ բրենդները: Համապատասխան զեկույցը հայտնվել է ընկերության կայքում։
Հրապարակված տվյալների համաձայն՝ շքեղ սեգմենտում վաճառքների ցուցանիշով առաջատարը իտալական Gucci նորաձեւության տունն է: Ընդ որում, գնորդների շրջանում ամենամեծ պահանջարկ են վայելում բրենդի աքսեսուարները։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ֆրանսիական Louis Vuitton նորաձեւության տունը։ Հայտնի է, որ ցուցակում տեղ են գտել նաեւ Chanel, Prada եւ Dior բրենդերը։