
Մոսկվայի Բաումանի փողոցում տեղի ունեցած միգրանտների զանգվածային ծեծկռտուքից հետո ոստիկանության բաժին է տեղափոխվել 49 մարդ։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության կայքը: Ինչպես արդեն հայտնել էինք, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին։ Ականատեսը հայտնել է, որ մի խումբ քաղաքացիների միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք։ Մինչ ոստիկանության ժամանումը, ծեծկռտուքի մասնակիցները դիմել են փախուստի: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:
Ոստիկանություն տարված 15 քաղաքացիների նկատմամբ կազմվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, իսկ մյուս քաղաքացիների հետ անցկացվել է պրոֆիլակտիկ զրույց:
Կատարվում է ստուգում, որի արդյունքներով կընդունվի դատավարական որոշում։