Համացանցում է հայտնվել «ABBA Voyage» անվանումով կայքը և Twitter-յան հաշիվը, որը միանգամից հետաքրքրեց շվեդական լեգենդար խմբի երկրպագուներին:
Կայքում և սոցիալական ցանցի օգտատերերին առաջարկվում է գրանցվել, որպեսզի առաջինը իմանան, թե ինչ է թողարկվելու այս տարվա սեպտեմբերի 2-ին:
Ինչպես նշում է The Sun-ը՝ ABBA-ն երկար դադարից հետո կներկայացնի հինգ նոր երգ: ABBA-ն վերջապես վերադառնում է և մտադիր է հաջորդ ուրբաթ թողարկել իր առաջին նոր երաժշտությունը՝ 39 տարում:
Ինչպես նշում է The Sun-ը, բացի նոր երգերից, հոլոգրամ շոու է սպասվում, որը նախատեսված էր դեռ 2019 թվականին, բայց հետաձգվեց կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
«Վերջապես», «39 տարի անց», «Ես աներևակայելի երջանիկ եմ և շատ ոգևորված: ABBA-ն վերադարձել է», – երկրպագուները նման կերպ էին մեկնաբանում նորությունը:
Խմբի վերջին ալբոմը՝ «The Visitors-ը թողարկվել է 1981 թվականին, որից հետո ավելի քան տաս տարի անց թողարկվել է ևս երեք մեղեդիներ:
ABBA-ն երաժշտության պատմության մեջ ամենահաջողակ խմբերից մեկն է: Խումբը, որը հիմնադրվել է 1972 թվականին և անվանվել է կատարողների անունների առաջին տառերով, հանրաճանաչ դարձավ 1974 թվականին՝ «Վաթերլո» երգով՝ Եվրատեսիլ երգի մրցույթում հաղթելուց հետո: