«Թալիբան»-ը ԱՄՆ-ին խնդրում է պահպանել իր դիվանագիտական ներկայությունը Աֆղանստանում՝ օգոստոսի 31-ին զորքերի դուրսբերման ավարտից հետո, հայտնում է Washington Post-ը:
Բանակցություններին ծանոթ աղբյուրը նշել է, որ ամերիկյան իշխանությունները քննում են Աֆղանստանում իրենց դիվանագիտական ներկայությունը պահպանելու հնարավորությունը, սակայն վերջնական հրաման դեռ չի տրվել: Որոշումը հաստատվելու դեպքում, Քաբուլում, ամենայն հավանականությամբ, ամերիկյան դեսպանատունը կվերաբացվի:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի և «Թալիբան»-ի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին: Նրա խոսքով՝ Մոսկվան ափսոսում է, որ Վաշինգտոնի և Թալիբանի միջև պայմանավորվածությունները չի հաջողվել իրականացնել: