Սեպտեմբերի 3-4-ին օդի ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով
Advertisement 1000 x 90

Սեպտեմբերի 3-4-ին օդի ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում օգոստոսի 30-ին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 1-2 աստիճանով։

Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 30-ին, 31-ին, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։

Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին, 2-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, սեպտեմբերի 3-ին և 4-ին աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: