ՊՆ-ում քննարկվել է օգոստոսի 25-ից մեկնարկած եռամսյա հավաքների ընթացքը
Advertisement 1000 x 90

ՊՆ-ում քննարկվել է օգոստոսի 25-ից մեկնարկած եռամսյա հավաքների ընթացքը

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է օգոստոսի 25-ից մեկնարկած եռամսյա հավաքների ընթացքը։

Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ ուղղությունների, զեկույցներ են ներկայացրել հավաքների առաջին մի քանի օրվա արդյունքների վերաբերյալ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, դրական գնահատելով քաղաքացիների պատրաստակամությունը՝ մասնակցել երկրի պաշտպանունակության բարձրացման համար կարևոր այս միջոցառմանը, միևնույն ժամանակ, հրահանգել է անել հնարավորը՝ հավաքների եռամսյա ժամկետն առավելագույնս արդյունավետ օգտագործելու և մասնակիցների տեսական ու գործնական գիտելիքները էապես հարստացնելու համար։

Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանում օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ։

ՊՆ–ն հայտարարում է, որ հավաքներն անցկացվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։ Իսկ հավաքներից խուսափողները կենթարկվեն քրեական պատասխանատվության:



Նման նյութեր