Չինաստանի կառավարությունը կրճատել է երեխաների համար օնլայն խաղերի թույլատրելի ժամանակաչափը՝ օրական մեկուկես ժամից հասցնելով շաբաթական երեք ժամի։
Համացանցից կախվածությունը Չինաստանում համարվում է կլինիկական հիվանդություն։ Գնալով ավելի ու ավելի շատ երիտասարդներ են անտեսում կրթությունը, ընտանիքն ու ընկերներին և առավել շատ ժամանակ անցնում համացանցում՝ խաղեր խաղալով։
2019 թ․ Չինաստանի կառավարությունը երեխաներին արգելեց օրական մեկուկես ժամից ավելի օնլայն խաղեր խաղալ, ինչպես նաև՝ արգելք սահմանվեց ժամը 22։00-ից հետո խաղալու։ Համաձայն նոր օրենքի՝ երեխաներն օնլայն խաղեր կարող են խաղալ միայն ուրբաթ՝ 20։00-21։00, հանգստյան և տոնական օրերին։
Համաձայն Չինաստանի տպագրության և հրատարակչության գլխավոր կենտրոնի՝ չինացի անչափահասների 14%-ը, այդ թվում՝ մինչև 16 տարեկան 33 միլիոն երեխա, տարված է համացանցով։ 2018 թվականի հաշվետվության մեջ նշվում է, որ չինական համալսարանների ուսանողների գրեթե 12%-ը տառապում է ինտերնետ-կախվածությամբ։
Չինաստանում նորմալ է համարվում կախվածության հետ կապված խնդիրներին արգելքների մակարդակով լուծումներ տալը։ 2017 թ․ մի դեռահաս էր մահացել՝ ինտերնետ-կախվածության բուժման կենտրոն տեղափոխվելուց մի քանի օր անց։