Հայտնի է Մորգենշտերնի հարսանիքի տոմսերի արժեքը
Advertisement 1000 x 90

Հայտնի է Մորգենշտերնի հարսանիքի տոմսերի արժեքը

Ռուս ռեփեր Մորգենշտերնի հարսանիքի տոմսերը վաճառվել են  50 հազար ռուբլիով։ News.ru-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է բլոգեր Իլյա Սագլիանին՝ երգչի եղբայրը։

«Տոմսերը վաճառվել են 50 հազար ռուբլիով, ինքս եմ հայտարարություններ տեսել Telegram-յն ալիքներում»,- ասել է բլոգերը։ Ընդ որում, նա կասկած է հայտնել, թե տոմսերի վաճառքի հարցով զբաղվել է հենց Մորգենշտերնը, քանի որ «նրա չափ վաստակող մարդու համար դրանք կոպեկտներ են»։ Սագլիանին ենթադրել է, որ արարողության կազմակերպիչներից մեկը որոշել է «իր փոքր բիզնեսն անել»։ Նա նաեւ նշել է, որ ռեփերն իր հարսանիքին մեծ քանակով մարդկանց էր հրավիրել, եւ միջոցառման ընթացքում ոչ ոք չէր փորձելու հասկանալ, թե հյուրերից ով է նորապսակների ընկերը եւ ով է տոնի համար տոմսեր գնել։

Բացի այդ՝ Սագլիանին ենթարել է, որ Մորգենշտերնը կարող էր անձամբ տեղեկատվություն տարածել սեփական հարսանիքի տոմսերի վաճառքի մասին․ «Հետաքրքրասերները կգնան առափնյա փողոց, իսկ նա վերջին պահին հյուրերին հաղորդագրություն կուղարկի, որ հարսանիքն այլ վայր է տեղափոխվում»։ Նա պարզաբանել է, որ ռեփերը «հայփի հարցում պրոֆեսոր է, նա մտածում է յուրաքանյուր քայլ եւ եւ գրագետ է վարում PR մարտավարությունը»։

Մերգենշտերնի եւ նրա սիրելիի՝ Դիլարա Զինատուլինայի հարսանիքը, որը երեք ամիս առաջ նրան առաջարկություն էր արել, տեղի է ունեցել օգոստոսի 31-ին։

news.am