Երգչուհի Սվետլանա Լոբոդան հաշտվել է Ֆիլիպ Կիրկորովի հետ, որն ավելի վաղ նրան մեղադրել էր գրագողության մեջ: Այս մասին հայտնում է Starhit-ը։
Աստղերը հարթել են տարաձայնությունները Սոչիի «Նոր ալիք» երաժշտական մրցույթում։ Նրանք հանդիպել են backstage-ում եւ երկար ժամանակ շփվել են հանդերձարանում: Ավելի ուշ կատարողները միասին մեկնել են բլոգեր Ելենա Բլինովսկայի տարեդարձին։
Երաժիշտների միջեւ սկանդալ է ծագել «Муз-ТВ» հեռուստաալիքի մրցանակաբաշխությունից հետո։ Նաթելա Կրապիվինան, որն այդ պահին եղել է Լոբոդայի պրոդյուսերը, քննադատել է Կիրկորովի եւ Դավայի ելույթը: Նա համարն անվանել է «պանոպտիկում մաքուր տեսքով» եւ հավելել, որ «նախկինում Կովկասում նմաններին մասնատում էին խորոված անելու համար»։
Ի պատասխան Կիրկորովը տեսագրություն է ձայնագրել, որում մեղադրել է Լոբոդային եւ նրա թիմին գրագողության մեջ եւ նշել, որ երգչուհու համարը նման է եղել Բեյոնսեի ելույթներից մեկին: Նա Կրապիվինինային անվանել է երկակի ստանդարտների մարդ եւ ենթադրել, որ իրեն պետք է ինչ-որ մեկը, ով «նրա հրապարակումները կհամեմատի ընթացիկ էթիկական օրենսգրքի հետ»: Դրանից հետո Կրապիվինան հայտարարել է, որ այլեւս Լոբոդայի պրոդյուսերը չէ:
news.am