ՀՀ–ն պատրաստ է սառցային շղթա պահանջող պատվաստանյութերի ընդունմանը և բաշխմանը. նախարար
Advertisement 1000 x 90

ՀՀ–ն պատրաստ է սառցային շղթա պահանջող պատվաստանյութերի ընդունմանը և բաշխմանը. նախարար

Հայաստանն արդեն պատրաստ է սառցային շղթա պահանջող պատվաստանյութերի ընդունմանը և բաշխմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախորդ տարի Հայաստանում չկային սառնարանային պայմաններ, սակայն վերջին ամիսներին դրանք համալրվել են:

«Սառցային շղթա պահանջող պատվաստանյութերի թվին է պատկանում, օրինակ, Pfizer պրեպարատը»,–ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով` կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութեր Հայաստանում լինելու են, բայց կոնկրետ ժամանակահատվածները դեռ հայտնի չեն:

Ավանեսյանը շեշտեց, որ մարդիկ Հայաստանում այժմ ավելի տեղեկացված են պատվաստանյութերի մասին։