Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19։30-ին, կկայանա Վիվալդիի ստեղծագործությունների ինքնատիպ երեկո, որով կմեկնարկի Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2021-22 թթ․ համերգաշրջանը:
Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը
(գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) եւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):
Դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան: Որպես մենակատարներ հանդես կգան սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո-սոպրանո Մարիամ Ալոյանը, սոպրանո Հենրիետտա Հարությունովան:
Համերգային ծրագրում Վիվալդիի «Gloria», «Nisi Dominus», «Gelido In Ogni Vena», «Սիմֆոնիա Սոլ մաժոր» ստեղծագործություններն են: