Երեւանում զբոսնելիս Արծվիկը խոստովանեց՝ այստեղ վերջին անգամ եղել էր երկու տարի առաջ, կարոտը մեծ է, ու փորձում է զգալ իր հարազատ ու սիրելի քաղաքի ամեն անկյունը:
«Այնպես ստացվեց, որ այս ամռան ընթացքում սա իմ երկրորդ այցն է Հայաստան: Նախորդ անգամ, պարզապես, եկել էի հանգստանալու, կարոտս առնելու համար, բայց Մոսկվայում շտապ գործեր առաջացան, ու ստիպված եղա շուտ մեկնել: Այս անգամ վերադարձել եմ հատուկ Կապան քաղաքի տոնին ելույթ ունենալու համար: Հրավերը ստացել եմ եղբորս՝ Գեւորգ Փարսյանից, որը Կապանի քաղաքապետն է»,-պատմեց նա՝ հավելելով, որ ծննդավայր Կապանում համերգով ելույթ ունենալն իր վաղեմի երազանքն էր, որն ինչ-որ չափով կատարվեց…
Կյանքի դասերից, նույնիսկ, շատ բան չեմ վերցրել՝ երբ ինչ-որ բան ասել, երբ լռել (ծիծաղում է): Փորձում եմ միշտ լինել բարի ու պարզամիտ, հավատալ բոլորին ու սիրել, ներել: Պետք է բաց թողնել մարդկանց ու ներել: Այս ամենին եկել եմ 2017 թ-ին՝ «Եվրատեսիլ»-ին մասնակցելուս շրջանում, երբ մի պահ մնացի մենակ: Նկատի ունեմ ընկերական շրջապատս: Իմ հանդեպ շատերի վերաբերնունքը փոխվեց, բայց մտերիմներից ես դա չէի սպասում:
«Երեւանը նույնն է՝ ջերմ, լավ, արեւոտ: Երեւանի ներսում, անկեղծ ասած, փոփոխություն չեմ զգացել: Բայց Կապան տանող ճանապարհին մի քանի անգամ լաց եմ եղել, երբ տեսել եմ այդ դրոշները: Հոգեպես շատ դժվար պահ է: Ես ինձ պատրաստել էի դրան, բայց չստացվեց հանգիստ նայել այդ ամենին: Մի բան ասեմ՝ անգամ հեռվում գտնվելիս այս շրջանը մենք շատ ծանր ենք տարել: Տարբեր թիմերով փորձել ենք մեր հնարավորությունների չափով օգնել Հայաստանին, Արցախին: Հեռու գտնվելը շատ ծանր էր: Ես այդ ընթացքում չէի կարողանում տրամադրվել եւ աշխատել: Հիմա հաճախ են լինում այստեղ տարբեր առիթների ելույթ ունենալու առաջարկներ, բայց այս շրջանում ես դեռ պատրաստ չեմ, որոշ ժամանակ անց միայն կներկայանամ համերգով»:
Ամբողջը՝ news.am