Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Դամասկոսի մերձակայքին
Advertisement 1000 x 90

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Դամասկոսի մերձակայքին

Իսրայելը ավիահարվածներ Է հասցրել Սիրիայի ուղղությամբ՝ նշան վերցնելով Բեյրութի կողմից Դամասկոսի առանձին կետեր: Այդ մասին հաղորդել են սիրիական ԶԼՄ-ները:

«Իսրայելն օդային ագրեսիա Է իրականացրել Բեյրութի հարավարեւելյան կողմից՝ հարվածն ուղղելով Դամասկոս քաղաքի շրջակայքի առանձին կետերի»,- սիրիական պետական հեռուստատեսությանը հաղորդել Է զինվորական մի աղբյուր: Նրա տվյալներով՝ Սիրիայի ՀՕՊ-ի միջոցները հարվածները ետ են մղել եւ խոցել հրթիռների մեծ մասը:

Հասցվել Է միայն նյութական վնաս: Մինչդեռ իսրայելական ԶԼՄ-ները հաղորդում են Թել-Ավիվում, Ռամաթ-Ղանում եւ Ղուշ-Դանոմում տեղի ունեցած պայթյունների մասին:

Հաղորդվում Է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում Է, թե արդյոք պայթյուններն առաջացրել Է «երկիր-օդ» դասի սիրիական հրթիռը:

Օգոստոսի վերջին Սիրիան հետ Է մղել Իսրայելի հրթիռային հարձակումը Դամասկոսի եւ նրա արվարձանների վրա:

SANA գործակալության հաղորդագրության մեջ նշվել Է, որ Իսրայելն «օդային ագրեսիա Է իրականացրել, հրթիռներ արձակելով Բեյրութի հարավարեւելյան կողմից». թիրախները եղել են Դամասկոս եւ Հոմս քաղաքների ծայրամասերը:



Նման նյութեր