
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են, սակայն իշխանությունները շարունակում են հաշվեհարդարն ըմբոստ համայնքապետերի նկատմամբ։ Թիրախում հաջորդը Գեղարքունիքի Գեղամասարի արդեն հայտնի դարձած համայնքապետ Հակոբ Ավետյանն է։
Իշխանությունը ծրագրում է արդեն խոշորացված Գեղամասար համայնքը կրկին խոշորացման ենթարկել եւ միավորել Վարդենիս քաղաքին, այն դեպքում, երբ Գեղամասարի կազմում 18 համայնք է ներառված։
Հակոբ Ավետյանը, հիշեցնենք, ընտրությունների ժամանակ սատարում էր «Հայաստան» դաշինքին, դաշինքի տարածքային գրասենյակն էր ղեկավարում։ Նրա պաշտոնավարման ավարտին մեկ տարի է մնացել, թե ինչու է իշխանությունը շտապում, Գեղամասարում մարդիկ տագնապալից քննարկումների մեջ են եւ հարցնում են՝ գուցե մեր մարզն է՞լ է Սյունիքի ճակատագրին արժանացել»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա՝ 03․09.21թ համարում։