Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը միլիոնների պարտքեր են կուտակել
Advertisement 1000 x 90

Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը միլիոնների պարտքեր են կուտակել

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի նախկին հիմնադրամը՝ «Սասեքս Ռոյալը», ոչ առևտրային մի կազմակերպության 78.5 հազար ֆունտ ստեռլինգ է պարտք, չնայած այն հանգամանքին, որ զույգը բազմամիլիոնանոց գործարքներ է կնքել ԶԼՄ-ների հետ:

Գումարները պետք է ստանա ոչ առևտրային կազմակերպությունը, որի անունը նշված չէ փաստաթղթերում: Հիմնադրամը պարտավորվել էր տարվա ընթացքում վերադարձնել 213 հազար ֆունտ ստեռլինգ, որից մինչ այժմ վերադարձվել է 134,5 հազարը: Ըստ աղբյուրների, մնացորդը կվճարվի մոտ ապագայում:

Սասեքսի դուքսն ու դքսուհին, որոնք միլիոնավոր դոլարների պարտքեր են կուտակել, տարվա ընթացքում բազմաթիվ պայմանագրեր են կնքել լրատվամիջոցների հետ և մեդիա ընկերությունների հետ գործարքներից վաստակել 118 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, շարունակում էին գումարներ ստանալ թագավորական ընտանիքից 2020 թվականի սկզբին:  Միայն թագուհու որդու ծախսերը ներառում են 4,4 մլն ֆունտ ստեռլինգ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարին արքայազն Հարրին հրաժարվեց կատարել թագավորական պարտականությունները և իր կնոջ ՝ Մեգան Մարքլի հետ տեղափոխվեց ԱՄՆ: 2021 թվականի մարտին զույգը սկանդալային հարցազրույց տվեց Օփրա Ուինֆրիին, որում խոսեց թագավորական ընտանիքի կենսակերպի մասին:

shantnews.am



Նման նյութեր