Ռուսաստանի մայրաքաղաքի 874-ամյակը նշում են ոչ միայն ՌԴ–ում: Երևանում ևս տոնական միջոցառումներ են նախատեսված Մոսկվայի ծննդյան առիթով։
Ռուսաստանի մայրաքաղաքի տոնը «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին է, որ լայնամասշտաբ նշվում է նաև Երևանում։
Այս տարի առաջին անգամ «Դոմ Մոսկվի» կենտրոնը Մոսկվայի ծննդյան 874-ամյակին անվանական կրթաթոշակ շնորհեց բանասիրության ֆակուլտետի մեկ ուսանողի (մասնագիտացումը՝ ռուսերեն և գրականություն)։ Կրթաթոշակը յուրաքանչյուր տարի Մոսկվայի օրվա կապակցությամբ շնորհվելու է մեկ լավագույն ուսանողի` ռուսաց լեզվի հանրայնացման համար։
«Մոսկվային ու Երևանին միավորում են բազմադարյա եղբայրական, գործընկերային հարաբերությունները, հոգևոր մտերմությունը, միմյանց ավանդույթների ու սովորույթների նկատմամբ հետաքրքրությունը», – ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Մոսկվայի օրերի բացումն ազդարարվեց Միխայիլ Ամիրխանյանի «Հայաստանը ռուս պոեզիայում» (Армения в зеркале русской поэзии) գրքի շնորհանդեսով։ Գրքում ներկայացված են ռուս գրողների այն բոլոր բանաստեղծություններն ու ստեղծագործությունները, որտեղ անդրադարձ է կատարվում Հայաստանին և հայերին։
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am