Գիտնականները համեմատել են հակամարմինների արտադրությունը Pfizer-ով եւ Moderna-ով պատվաստումներից հետով
Advertisement 1000 x 90

Գիտնականները համեմատել են հակամարմինների արտադրությունը Pfizer-ով եւ Moderna-ով պատվաստումներից հետով

Moderna պատվաստանյութը ստանալուց հետո հիվանդների մոտ հակամարմինների արտադրությունն ավելի բարձր է, քան Pfizer-ից հետո: Այս մասին ասվում է JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Գիտնականները վերլուծել են Վիրջինիայի համալսարանի պատվաստված 167 աշխատակցի արյան նմուշները, որոնք հավաքվել են դեղամիջոցի երկրորդ դեղաչափը ստանալուց մեկ շաբաթից մեկ ամիս անց: Այս թվից 79-ը ստացել էր Pfizer պատվաստանյութը, 88-ը՝ Moderna: Հետազոտության մասնակիցների 38 տոկոսը 50 տարեկանից բարձր էր, ընդհանուր մասնակիցների 72 տոկոսը կանայք էին:

Ինչպես պարզվել է, ավելի շատ IgG հակամարմիններ են արտադրվել այն մարդկանց մոտ, ովքեր ստացել են Moderna պատվաստանյութը՝ 68.5 մկգ մեկ միլիլիտրին` Pfizer-ով պատվաստվածների 45.9-ի դիմաց: Նրանք, ովքեր 50 տարեկանից բարձր էին, հակամարմինների ավելի ցածր արտադրություն ունեին՝ ավելի երիտասարդների համեմատ՝ 31.1 մկգ մեկ միլիլիտրին 59-ի համեմատ: Ընդ որում, նման կախվածություն Moderna-ով պատվաստվածների մոտ չի նկատվել:

Ըստ գիտնականների՝ իրենք չեն վերլուծել չեզոքացնող հակամարմինների կազմը, որոնք արգելափակում են կորոնավիրուսի ներթափանցումը բջջի մեջ: Պետք չէ նաեւ եզրակացություններ անեք պատվաստանյութերի արդյունավետության մասին` հիմնվելով դրանց ներարկումից հետո հակամարմինների արտադրության մակարդակի վրա, նշել են գիտնականները:

news.am