Քրոնիկ քնի պակասից մեկ շաբաթ անց մարդը չի կարող ամբողջովին վերականգնվել, ինչպես ցույց է տվել PLOS ONE ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը:
Գիտությանը վաղուց է հայտնի, որ քնի քրոնիկ անբավարարությունը վտանգավոր է առողջության համար. այն ասոցացվում է անուշադրության եւ հիշողության կորստի, ճանապարհատրանսպորտային պատահարների եւ սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի եւ բազմաթիվ այլ խնդիրների հետ:
Այնուամենայնիվ, պարզ չէ, թե ինչպես եւ որքան ժամանակում մարդը կարող է վերականգնվել քնի քրոնիկ անբավարարությունից:
Դա պարզելու համար Յագելոնյան համալսարանի հետազոտողները 23 կամավորների ստիպել են 10 օրվա ընթացքում քնի ժամանակը կրճատել 30 տոկոսով (միջինը 2 ժամ՝ 7.5 ժամից մինչեւ 5.5 ժամ): Դրան հաջորդել է յոթօրյա ապաքինում՝ քնի անսահմանափակ ժամանակով:
Այս ընթացքում հետազոտության մասնակիցները դաստակի վրա կրել են ակտիգրաֆներ`քնի տեւողությունը չափող սարք, իսկ ուղեղի գործունեությունը վերահսկվել է էլեկտրոէնցեֆալոգրաֆի միջոցով: Բացի այդ, ամեն օր թեստավորման միջոցով չափվել է նրանց մոտ արձագանքի ուշացումը:
Պարզվել է, որ մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցներին չի հաջողվել վերադառնալ նախքան քրոնիկ քնի պակասը գրանցված տվյալներին՝ բացառությամբ թեստավորման ցուցանիշների: