
Երևանի քաղաքապետարանը շարունակում է տարհանել ոչ սահմանաված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը։ Այս ավտոբուսի մասով քաղաքապետարանը շատ բողոքներ էր ստացել, քանի որ այն կայանված էր մայրաքաղաքի ամենակետրոնում՝ Թամանյանի արձանի մոտ:
Հիշեցնենք, որ շրջիկ առևտրի համար Երևան քաղաքի ավագանին հատուկ վայրեր է սահմանել, որտեղ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է գրանցվել arevtur.yerevan.am կայքում։ Կայքում հասանելի է շրջիկ առևտրի մասին ամբողջ տեղեկատվությունը։