Հայաստանում մեկ օրում կատարվել է COVID-19-ի 4307 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, հասել է 1 577 162-ի:
«Սեպտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք, առողջացել է 446 քաղաքացի, գրանցվել է մահվան 13 դեպք»,- այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 264 դեպք, որոնցից 229 559-ն առողջացման, 4924-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 9617 պացիենտ:
Արձանագրվել է նաև մահվան 1164 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։