Կանադացիների մի խումբ վիրավորել է վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ մեղադրելով նրան կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին երկրում տիրող իրավիճակի մեջ։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։
Դեպքը տեղի է ունեցել Օտարիո նահանգի Նյումարկետ քաղաքում։ Իշխող Լիբերալ կուսակցության առաջնորդն այնտեղ էր ուղևորվել նախընտրական արշավի շրջանակում։
Թրյուդոյի հասցեին անպատշաճ վանկարկումներով մոտ 100 հոգանոց խումբն իր վրդովմունքն է արտահայտել տնտեսության ոլորտում, պատվաստումների գործընթացում, ինչպես նաև քովիդ անձնագրերի ներդրման վերաբերյալ մի շարք նահանգների նախաձեռնությունների հետ կապված կառավարության գործողությունների դեմ։ Հավաքվածները մեղադրել են իշխանություններին իրենց իրավունքներն ու ազատությունները միտումնավոր սահմանափակելու մեջ։
Նշենք, որ սեպտեմբերի 20-ին Կանադայում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Խորհրդարանի արձակման մասին Թրյուդոն հայտարարել էր օգոստոսի 15-ին։