Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, հաճույքով է շփվում Ինստագրամայն էջի հետեւորդների հետ եւ հաճախ պատասխանում նրանց հարցերին․ ընդ որում, դրանք ոչ միշտ են պատշաճ։ Նա այսօր հետեւորդներից մեկին պարզաբանել է, թե ինչու է կարեւոր համարում շարունակել աշխատել, անկախ նրանից, որ ապահովված ամուսին ունի։
Բրուխունովան իր բլոգում ամառային լուսանկար է հրապարակել, որն արվել է ծովի ափին ու գրել է․ «Ես ամռանը ձգում էի, ինչքան կարողանում էի։ Ժամանակն է իրականություն վերադառնալ»։
Հետեւորդներն անմիջապես տարբերակներ են առաջարկել, թե ինչպես եւս մի փոքր երկարացնել ամառը. օրինակ՝ մեկնել տրոպիկական կղիզներ կամ Կուբա։ Սակայն այդ առաջարկը միայն ծիծաղեցրել է Բրուխոնովային։ «Իսկ ո՞վ է աշխատելու»,- հարցրել է նա։
Հետեւերոնդերն անմիջապես գտել են պատասխանը. նրանց կարծիքով՝ պետք է աշխատի ամուսինը, իսկ որոշները նույնիսկ պարծեցել են, որ չեն աշխատում հենց այն պատճառով, որ աշխատում են իրենց ամուսնները։ «Ինչո՞ւ կինը պետք է աշխատի՝ ամուսնացած լինելով։ Ամուսնացած լինելու դեպքում աշխատելով՝ մենք կոտրում ենք կեցության դարավոր օրենքները»,- վստահ է նրա հետեւորդներից մեկը։
Սակայն Բրուխունովան չի կիսել այդ կարծիքը․ «Ես աշխատում եմ, որովհետեւ սիրում եմ գործը, որով զբաղվում եմ։ Որովհետեւ բարձրագույն կրթություն ունեմ։ Եվ հետո․ ամուսինն ինքնուրույն մարդ է, այսօր նա պահում է ձեզ, վաղը՝ ոչ։ Ի՞նչ եք անելու այդ դեպքում»,- գրել է նա։