Նիկոլ-Ալիև գործարքի մինչեւ վերջ իրականացմանը խանգարում է ռուսական ներկայությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Նրա խոսքով՝ այդ գործարքի տրամաբանությունը հետևյալն է, Ալիևը պետք է ճնշի սահմանին՝ Սև լճի օրինակով, ու առաջ գային, Նիկոլն էլ, պետք է կամավոր ճնշվեր՝ խաղալով հակապատերազմական տրամադրությունների վրա, թե տեսեք, արդեն թշնամին վերցրել է այս կամ այն տարածքը, ու, այսպես ասած, փաստի ուժով ստիպված կստորագրվեր այն, ինչ պետք է ստորագրվեր։ Այսպիսով պետք է լեգիտիմացվեր այն, ինչ թուրքերը կվերցնեին, սակայն ռուսների ներկայությունը խանգարեց, որ ադրբեջանցիներն ավելի առաջ գային։
«Ալիևին այս իրավիճակը ձեռնտու չէ, նա չէր ուզենա ռուսներին տեսնել Արցախում, նա շատ լավ հասկանում է, որ ռուսական ներկայությունը թույլ չի տալիս այդ չարաբաստիկ միջանցքը կյանքի կոչել, և սրան գումարած ՀՀ-ի իշխանական խունտան չի կարող ռուսներին հաշվի չառնել։ Հիմա իրենք երկու քարի արանքում են»,- ասել է Ջամալյանը։
Բանախոսի պնդմամբ, Փաշինյանի իշխանությունը մազից է կախված, մի կողմից իրեն իշխանության բերած բրիտանա-թուրքական տանդեմը պարտադրում է կատարել պարտավորությունները մինչև վերջ, մյուս կողմից կա ռուսական զսպող գործոնը։
Մանրամասները՝ տեսանյութում։