Հայկ Դերզյանի էջից.
Գաղտնիք չէ, որ վերջին երեք տարիներին, պետական ինստիտուտների թույլ և ապիկար քաղաքականության ֆոնին Հայաստանի դիվանագիտության ծանր հրետանին հանդիսացել են ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀՀԿ-ի թիմը։
Թերևս ավելորդ է նշել, որ մանդատների բացակայության պայմաններում մեր թիմը իր ողջ ներուժը օգտագործեց հայրենիքի շահերը առաջ տանելու համար։
Այսօր կարելի է արձանագրել, որ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավորներից առաջինը, ով միջազգային թատերաբեմում ներկայացավ և բարձրաձայնեց Հայաստանի առաջ ծառացած մի շարք խնդիրների մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն է։
Հայաստանի համար դժվար և ճակատագրական ժամանակաշրջանում, երբ պետության ղեկը անկանոն ճոճվում է անփորձ և արկածախնդիր մարդկանց պատճառով, շատ կարևոր է օգտագործել առկա հնարավորությունները և միջազգային հանրությանը հիշեցնել ոմանց անմիջական աջակցությամբ կորսված օրակարգերի և պատճառահետևանքային կապով առաջացած նոր խնդիրների մասին։
ԵԺԿ քաղաքական գերհագեցած համաժողովի ընթացքում մեր պատվիրակության կողմից բարձրաձայնվել է Արցախի խնդրի, այն է կարգավիճակի, ռազմագերիների վերադարձի, դեօկուպացիայի, պատերազմի ժամանակ թշնամու կողմից գործած հանցագործությունների և արժանապատիվ խաղաղության հաստատման մասին։
Փաստացի արվել և արվում է ամենը միջազգային կարևորագույն խաղացողների հետ ունեցած կապերը կապիտալիզացնելու ի շահ մեր հայրենիքի։ Ի տարբերություն գործող իշխանության, որը իր իսկ ասելով` իզմեր չունի, մեր թիմը վստահելի է միջազգային թատերաբեմում, կարևորում է ստրատեգիապես կարևոր գործընկերներին, բարեկամ և պոտենցիալ գործընկեր պետություններին։
Արձանագրենք, որ ՀՀԿ-ի դարբնոցի ներկայացուցիչները այս պահին իրենց ուսերի վրա են կրում և առաջ տանում այն օրակարգը, որը փորձում է թաղել թշնամի պետությունների բիպատրիդ հանդիսացող անձը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.armenovich/posts/4424315407635527