Անհանգստության ուժեղ զգացումը եւ բարձր տագնապայնությունը կարող են Ալցհեյմերի հիվանդության վաղ նշաններ լինել: Այս մասին հայտնում է Daily Express-ը:
Բժիշկ Էմեր Մաքսուինիի խոսքով՝ Ալցհեյմերով պացիենտների հարցումներից հետո պարզվել է, որ նրանցից շատերը, հիվանդության սկզբից 2 տարի առաջ անհանգստության ուժեղ զգացում են ունեցել: Ընդ որում՝ նրանց կյանքում տագնապի ակնհայտ պատճառներ չեն եղել:
Բացի այդ, հազվադեպ չեն այն դեպքերը, երբ մոտալուտ հիվանդության մասին վկայել են հիվանդների կարճաժամկետ հիշողության հետ կապված խնդիրները: Ըստ մասնագետի՝ ուղեղի հենց այս հատվածն է առաջին հերթին տուժում Ալցհեյմերի հիվանդության դեպքում: Իսկ երկարատեւ հիշողության համար պատասխանատու հատվածում վատթարացում նկատվում է հիվանդության զարգացմանը զուգընթաց:
«Առանց ակնհայտ պատճառի անհանգստությունը, ինչպես նաեւ կարճաժամկետ հիշողության կորստի վաղ ախտանիշները, պետք է զգուշացում լինեն, քանի որ դրանք վկայում են դեմենցիայի վաղ փուլի մասին»,-ասել է մասնագետը: