Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին շուքով կնշվի Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը։
«Հայտնի հանգամանքերնի բերումով մեր տրամադրություն տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ Հայաստանի Հանրապետության անկախության երեսուներորդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի։ Այդ իսկ պատճառով սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում լինելու է մասշտաբային ու գունագեղ տոնակատրություն, և այդ տոնակատարությունը, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, ինքնիշխանության, Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»,– ասաց Փաշինյանը։
Կառավարության որոշմամբ` սեպտեմբերի 20-ը և 21–ը ոչ աշխատանքային օրեր կլինեն։ Սեպտեմբերի 20-ի փոխարեն քաղաքացիները կաշխատեն սեպտեմբերի 25-ին։