Թինա Կանդելակին թողել է «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսերի աշխատանքը. նա նոր պաշտոն ունի
Advertisement 1000 x 90

Թինա Կանդելակին թողել է «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսերի աշխատանքը. նա նոր պաշտոն ունի

Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելային լքել է «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։ Նա այժմ զբաղեցնում է «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, հայտնում է Sports.ru-ն։

«Այս նշանակումն, անխոս, մեծ պատասխանատվութնուն է։ Մեր հոլդինգի առաջ, որն աշխատում է լուրջ մրցակցային միջավայրում, հավակնոտ խնդիրներ են դրված»,- նշել է Կանդելակին։

Հոլդինգի տնօրենի նոր տեղակալը նշել է, որ «Գազպրոմ մեդիա»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ժարովի առաջարկն իր համար պակաս մարտահրավեր չի եղել, ինչ «Матч ТВ»-ի թողարկումը 2015թ․-ին։ Հեռուստահաղորդավարուհին խոստացել է ներդնել բոլոր ջանքերը՝ իրեն հանձնարարված նոր խնդիրները հաջողությամբ լուծելու համար։

«Գազպրոմ մեդիայի» մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ Կանդելակիի նախկին պաշտոնը կզբաղեցնի Ալեքսանդր Տաշինը, որը մինչ այդ աշխատում էր որպես հեռուստաալիքի գլխավոր խմբագիր։

news.am