«Սառցե դարաշրջանի» նոր եթերաշրջանին կմասնակցեն Քսենիա Բորոդինան եւ Դավիթ Մանուկյանը։ Հետաքրքիր է, որ Բորոդինայի հետ մարզվում է Դմիտրի Սոլովյովը, որը հանդես էլ գալիս Օլգա Բուզովայի հետ։
StarHit-ի հաղորդմամբ՝ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան իրեն կարգի է բերել Կուրբան Օմարովից բաժանվելուց հետո եւ ըստ ամենայնի՝ պատրաստ է նոր արկածների։ Ընդ որում, նրան սառույցի վրա պարել կսովորեցնի Սոլովյովը։
«Համընկնումը հետաքրքիր է, դա քննարկում են կուլիսների հետեւում։ Քսյուշան Օլյայից հետո մասնակցում է նույն նախագծին, հայտնվել է նույն զուգընկերոջ ձեռքերում։ Քսյուշան եւ Դիման արդեն մի քանի շաբաթ մարզվում են փակ սառցադաշտերից մեկում։ Բորոդինայի մոտ, ի դեպ, վատ չի ստացվում։ Իսկ Իդա Գալիչը չի կարողացել․ չի ստացվել»,- նշել են նկարահանման խմբի անդամները։
Օլգա Բուզովան նախորդ տարի թողարկումների ընթացքում հանդիսատեսի քվեարկության արդյունքներով առաջատար դիրքեր էր զբաղեցնում։ Սակայն ժյուրիի անդամները նրա նկատմամբ բարեհաճ չէին։ Եղել են իրավիճակներ, երբ Բուզովայի կարծիքով՝ իր նկատմամբ ավելորդ խստություն են ցուցաբերել։