Ռուսաստանի ԱԻՆ ղեկավարի հետ հայտնի կինոռեժիսոր է մահացել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռուսաստանի ԱԻՆ ղեկավարի հետ հայտնի կինոռեժիսոր է մահացել

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչեւը զոհվել է`փրկելով հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Մելնիկին։ Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։

«Ալեքսանդր Մելնիկը գտնվել է միջգերատեսչական վարժանքների վայրում, որոնց անց էին կացվում Ռուսաստանի ԱԻՆ գոտում։ Ռեժիսորը Նորիլսկ է մեկնել՝ իր նոր վավերագրական ֆիլմի համար վայր ընտրելու համար, որը նվիրված էր Արկտիկայի եւ Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացմանը»,- հայտնել է գերատեսչությունը։

Վերջին տասնհինգ տարիների ընթացքում Ալքեսանդր Մելնիկը ֆիլմեր էր նկարահանում եւ հայտնի էր որպես սցենարիստ, Ռուսաստանի կիոնոռեժիսորների գիլդիայի անդամ։ Նա հայտնի է «Նոր երկիր» (2008թ․) եւ «Տարածք» (2015թ․) ֆիլմերով։ «Նիկա» մրցանակի դափնեկիր է, «Նիկա» կինեմատոգրաֆիստական արվեստների ակադեմիայի անդամ։

news.am

 



Նման նյութեր