
Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումն այսօր ավարտվեց ոչ–ոքի` 1։1 հաշվով։
Առաջին խաղակեսում 11 մետրանոց հարվածով Լիխտենշտեյնի դարպասը գրավեց Հենրիխ Մխիթարյանը։ Սակայն խաղի 80-րդ րոպեին Լիխտենշտեյնի հավաքականը հավասարեցրեց խաղի հաշիվը։
Չնայած դրանից հետո Հայաստանի հավաքականի ձեռնարկած գրոհներին` խաղն ավարտվեց 1։1 հաշվով։