
«Գրեթե մեկ տարի է ես խուսափում եմ զվարճանքի էլեմենտ պարունակող միջոցառումներից, ուղղակի տրամադրություն չկա, մյուս կողմից էլ, մեր տղաները զոհվել են, որ ժողովուրդը ապրի, և չպետք է կաղապարվենք։ 30-ամյակը բավականին լուրջ տարեդարձ է, պետք է այնպես կազմակերպենք, որ չվիրավորենք մեր հայրենակիցներին»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ անդրադառնալով Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի Հանրապետության 30-ամյակը պետք է նշել հավուր պատշաճի և գունագեղ տոնակատարություն կազմակերպվի:
«Մենք չպետք է սգանք մեր զինվորների մահը, մենք պետք է ափսոսանք նրանց, եթե այդ մակարդակին հասած լինեինք, այլ իրավիճակ կլիներ: Նույնիսկ կգտնվեն զոհվածների հարազատների մեջ մարդիկ, որ կհաստատեն, որ իրենց որդին զոհվել է, որ հայ ժողովորդն իրեն լավ զգա բոլոր առումներով»:
Մանրամասները՝ տեսանյութում։