Էրդողանն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է մի երեխայի (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Էրդողանն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է մի երեխայի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական արարողության ժամանակ հարվածել է մանկահասակ մի երեխայի գլխին։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Ռիզեյում Էրդողանը մասնակցել է գետնուղու բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև մի խումբ երեխաներ, որոնք Էրդողանի հետ կանգնել են տոնական ժապավենի մոտ՝ մկրատները ձեռքներին, որպեսզի միասին հանդիսավոր կերպով կտրեն ժապավենը։

Բայց ժապավենը կտրելnւ արարողությանը նախորդել են երկար ելույթներ ու երխոսություններ, մանկահասակ երեխաներից մեկը այլևս չի համբերել, առանց Էրդողանի հրահանգին սպասելու կտրել է ժապավենը։