Վանա լիճը հայտնվել է ոչնչացման եզրին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վանա լիճը հայտնվել է ոչնչացման եզրին

Վանա լճի մերձակա շրջաններում երաշտ է:

Այս մասին ահազանգում է թուրք պրոֆեսոր Մուստաֆա Աքքուշը: Ըստ Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր տնօրինության, կլիմայի գլոբալ փոփոխության պատճառով Վանա լիճը և նրա շրջակայքը ապրում են վերջին տարիների ամենաչոր շրջանը:

Լճի ափերին հայտնվել են աննախադեպ շատ չորացած տարածքներ:

«Մեր երկրում շատ լճեր ամբողջովին չորանում են, օրինակ՝ Աքշեհիրը: Վանա լիճն ավելի զգայուն է, քան մյուս լճերը: Ներկայումս Վանա լճում գոլորշիացումը գրեթե երեք անգամ գերազանցում է տեղումները, սա կnրծանարար է: Վանա լիճ մտնող ջրերը երեք անգամ պակասել են: Լճի ներկայիս անկnւմը շատ ավելի բարձր է, քան մենք երբևէ տեսել ենք: Մոտ 3 մետր ջուր է նվազել:

Եթե ​​այս իրավիճակը շարունակվի, ցավnվ պետք է հայտնեմ, որ մենք ականատես կլինենք լճի աստիճանաբար վերացմանը»,– ասում է Մուստաֆա Աքքուշը:



Նման նյութեր