Արամ Գևորգյանի էջից.
Քչերը գիտեն, որ մայիսի 9-ը որպես Հաղթանակի օր Հայրենական Մեծ պատերազմից հետո ԽՍՀՄ-ում նշվել է ընդամենը 3 անգամ՝ 1945, 1946 և 1947 թվականներին։ 1947 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը մայիսի 9-ը դարձեց աշխատանքային օր՝ դրա փոխարեն ոչ աշխատանքային դարձնելով դեկտեմբերի 31-ը։ Եվ այդպես մինչև 1964 թվականը։
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 20-ամյակին՝ 1965 թվականին, Բրեժնևի հրամանով մայիսի 9-ը նորից սկսեցին տոնել ԽՍՀՄ տարածքում։ Իսկ ի՞նչն էր պատճառը, որ դեռևս Ստալինի օրոք արգելվեց նշել Հաղթանակի օրը։ Մի շարք քաղաքական ու դավադրապաշտական տեսություններից մեջ ես առանձնացրել եմ ավելի խելքին մոտ տարբերակը։ 3 տարի անընդմեջ այդ օրը նշելուց հետո Ստալինը հայտարարում է, որ ժամանակն է հպարտանալ ոչ թե պատերազմի, այլ աշխատանքի շքանշաններով։ Պատերազմից հետո ԽՍՀՄ եվրոպական մասն ամբողջովին ավերված էր, տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ էր: Եթե 1945 թվականին ԽՍՀՄ բանակը 11 միլիոն էր, ապա կարճ ժամանակ անց այն կրճատվեց մինչև 5 միլիոնի։ Ու էս կրճատումները ևս ուղղված էին տնտեսության ոտքի կանգնելուն։ Պատերազմի միլիոնավոր մասնակիցներ կային, իսկ դա նշանակում էր, որ եթե ԽՍՀՄ-ը հպարտանում է հաղթանակով, բայց ի զորու չէ պատերազմի վետերանին արժանավայել կերպով պահել, ապա դա հարցեր կառաջացներ անգամ Ստալինի ու Լենինի ամենահավատարիմ հետևորդի մոտ։ Իսկ ԽՍՀՄ-ն այդ ժամանակ իրոք ի զորու չէր այդքան պատերազմի վետերանի հարգել-պատվել։
Բայց հաղթանակը չտոնելը չէր վերաբերում արտաքին քաղաքականությանը։ Այնտեղ միշտ և ամեն առիթով ԽՍՀՄ-ն իրեն ներկայացնում էր որպես հաղթած կողմ ու հպարտանում իր ձեռքբերումով։
Ճիշտ ա, էսօրվա թափթփուկների համար մի քիչ դժվարամարս ա էս մեթոդով բացատրել, թե ինչքան անոռուգլուխ են իրանք, որ սենց քայքայված տնեսությամբ ու հազարավոր վիրավորների ու զոհերի ֆոնին իրանք միլիոններ են պատրաստվում ծախսել մի օր տժժալու համար, բայց ամեն դեպքում ասեմ, մեկ էլ ու օգնեց։ Պարոնայք անհայրենիքներ, էդ փողով, որ պատրաստվում եք մսխել մի օրում, հնարավոր ա բազմաթիվ անօթևան ընտանիքների ապահովել տանիքով, կացարանով, ապրելու արժանապատիվ պայմաններով։ Էդ փողին 500 հոգու էլ տուն հատկացնեք, իրանք կդառնան ձեր մոլի երկրպագուն։ Փոխարենը դուք դա չեք անում հերիք չի, մի հատ էլ ձեր վրա եք կենտրոնացնում բազմաթիվ բացասական արձագանքներ, երբ խոստանում եք, որ աննախադեպ գունագեղ ա լինելու էդ փարթին։ Կարճ ասած՝ տնտեսության էս քաոսային վիճակում, երբ անգամ ի զորու չեք մինչև 22 թիվը բժշկական պետպատվերը փոխհատուցել, նման անհեռանկար ծախսեր անելը դավաճանություն է։ Ստալինը ողջ լիներ, ձեզ դրա համար 2-ը 2-ի վրա գերեզմանափոսեր կհատկացներ։
Որոշ կեղծ բարեպաշտներ, ովքեր մինչ սա նիկոլի ոտքերն էին լիզում, այս օրերին ակտիվացել են ու ասում են, որ այդ միջոցառումների փողերը թող տան բանակին, զենք առնեն։ Սրանք անկեղծ չեն անգամ իրենք իրենց հետ, որովհետև իրենք վստահաբար լավ գիտեն, որ քանի սրանք՝ իրանց տերերն են Հայաստանում իշխանության, հայկական բանակը երբեք էլ առաջվանը չի լինելու, չի զինվելու ու չի հզորանալու։ Ձեր լալահառաչ պաթոսն ու կենացները կպահեք ձեր զոմբլոների համար։