Ո՞ր ըմպելիքն է նպաստում ճնշման նվազեցմանը
Advertisement 1000 x 90

Ո՞ր ըմպելիքն է նպաստում ճնշման նվազեցմանը

Կարկադեով թեյն առավոտյան օգնում է նվազեցնել պացիենտների ճնշումը, որոնց մոտ նախահիպերտոնիա եւ հիպերտոնիայի առաջին աստիճան է նկատվում։ Այս մասին պատմում է ԱՄՆ-ից սննդաբան Լոռեն Հարիս-Պինկուսը, հաղորդում է Eat This, Not That! Պարբերականը։

Հետազոտությունների համաձայն՝ մարդկանց մոտ, ովքեր օրական երեք բաժակ կարկադեի թեյ են խմում, նկատվում է նույնչափ ճնշման նվազեցում, ինչպես որոշ ստանդարտ դեղերի օգտագործման ժամանակ։ Ըմպելիքն ավելի օգտակար եւ համեղ դարձնելու համար սննդաբանը խորհուրդ է տալիս ավելացնել թարմ քամած նռան հյութ։

«Նռան հյութը հակաօքսիդանտներ-պոլիֆենոլներ է պարունակում։ Մուգ կարմիր նռան հյութի մեջ կան անտոցիաններ, իսկ կեղեւի շուրջ՝ էլագիտանիններ»,-ասել է Հարիս-Պինկուսը։