
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ ԱԺ «քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի։
Ի դեպ, Սերժ Սարգսյանն իր հայցով դատի է տվել ոչ միայն իշխանական պատգամավորին, այլև ԱԺ աշխատակազմին` նրանցից պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և հատուցել իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը։
Թե փոխհատուցման ինչ չափ է պահանջել Սարգսյանը, դատական տեղեկատվական համակարգում հրապարակված գործում չի նշվում։
Դատական գործը մակագրվել է ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռի նստավայրի դատավոր Սերգեյ Սահակյանին:
Դատավարության մեկնարկի օրը դեռ նշանակված չէ։