Գլենդելում «սև գունագեղ տոնակատարության» մեկնարկ կտրվի. Աճեմյան
Advertisement 1000 x 90

Գլենդելում «սև գունագեղ տոնակատարության» մեկնարկ կտրվի. Աճեմյան

Սեպտեմբերի 20-ին՝ առավոտյան ժամը 11։00-ին, հավաքվում ենք Գլենդելում ՀՀ հյուպատոսարանի առջև՝ սև «գունագեղ» տոնակատարության մեկնարկը տալու,  ըստ aysor.am-ի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից 2018 թվականին հրաժարական ներկայացրած Գևորգ Աճեմյանը։

Նա ամերիկահայերին կոչ է արել իրենց բողոքի ձայնը բարձրացնել Փաշինյանի նախաձեռնության դեմ, որով վերջինս պատրաստվում է սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կազմակերպել «գունագեղ տոնակատարություն, որը նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։

«Էս պետական դավաճանը 2-3 միլիարդ դրամ է դուրս գրել իր աներձագի ընկերների կազմակերպությունների հաշիվներին, որ էդ միջոցառումը կազմակերպեն։ Միջոցառումը պետք է չեղարկվի, ու այդ գումարներն ուղղվեն տեղահանվածների, փախստականների համար տներ սարքելուն», – ասել է Գևորգ Աճեմյանը։

Հիշեցնենք, որ Աճեմյանը 2018 թվականին իր հրաժարականի տեքստում գրել էր ․ «Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Չեմ կարծում եմ, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթի» և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից։ Բայց և այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ և իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան։ Լավ մնացեք…»։