Բրիտանիայում նախազգուշացրել են նոր «սեպտեմբերի 11»-ի սպառնալիքի մասին
Advertisement 1000 x 90

Բրիտանիայում նախազգուշացրել են նոր «սեպտեմբերի 11»-ի սպառնալիքի մասին

Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը մեծացրել է նոր ահաբեկչության իրականացման վտանգը, ինչպիսին 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ ԱՄՆ-ում: Այս մասին հայտարարել Է բրիտանական հակահետախուզության (MI5) ղեկավար Քեն Մակքալումը։  Նրա խոսքը մեջբերում է The Times թերթը։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, MI5-ի ղեկավարի կարծիքով, Վաշինգտոնի որոշումը «ոգեւորել եւ ոգեւշնչել» է իսլամական ծայրահեղականներին: Խոսքը ոչ միայն բարոյական ոգու բարձրացման մասին է, այլեւ ահաբեկիչների վերախմբավորման բարձր հավանականության մասին՝ ավելի բարդ հարձակումներ իրականացնելու նպատակով:

«…Ռիսկը, որ նրանք կվերաստեղծեն եւ կրկին կդնեն մեզ լավ մշակված բարդ դավադրությունների առջեւ, որոնց մենք բախվել ենք սեպտեմբերի 11-ին եւ հաջորդ տարիներին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների ժամանակ”, – պարզաբանել Է Մաքքալումը:

20 տարի առաջ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման 19 ահաբեկիչներ առևանգել էին ԱՄՆ 4 ուղևորափոխադրող ինքնաթիռներ: Դրանցից երկուսն ահաբեկիչներն ուղղել էին դեպի Նյու Յորքի՝ այն ժամանակվա ամենաբարձր շենքերը՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու զույգ կառույցները, երրորդն ուղղել էին դեպի Պենտագոն: Չորրորդ ինքնաթիռը ևս ուղղել էին դեպի մայրաքաղաք Վաշինգտոն, սակայն այն Շանքսվիլ քաղաքից ոչ հեռու կործանվել էր:

Ահաբեկչությունների հետևանքով պաշտոնական տվյալներով մահացել էր 2977 մարդ, ովքեր 90 երկրի քաղաքացիներ էին, տուժել էր ավելի քան 6 հազար մարդ:

ԱՄՆ-ն Աֆղանստանում 20-ամյա պատերազմն ավարտել է օգոստոսի 31-ին եւ լքել  երկիրը, որտեղ իշխանությունն այդ ժամանակ գրավել է «Թալիբան» շարժումը, որին ամերիկացիները մեղադրում էին սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետեւում կանգնած «Ալ Քաիդա»-ի առաջնորդներին թաքցնելու մեջ:



Նման նյութեր