Մեքսիկացի մի աղջիկ, որի IQ- ն ավելի բարձր է, քան Ալբերտ Էյնշտեյնինը և Սթիվեն Հոքինգինը, պատրաստվում է դառնալ տիեզերագնաց և գաղութացնել Մարսը, հաղորդում է Daily Star-ը:
Տասնամյա Ադհարա Պերես Սանչեսը կարդալ սովորել է երեք տարեկանում: Հետո սկսել է հավաքել հանելուկներ և ուսումնասիրել հանրահաշիվը: Դպրոցում հասակակիցները Սանչեսին անվանում էին տարօրինակ և էքսցենտրիկ: Աղջիկն իր ժամանակի մեծ մասն անց էր կացնում պարբերական աղյուսակն ուսումնասիրելով:
Շուտով Ադհարան հայտարարել է, որ այլևս չի ուզում դպրոց գնալ, և մայրը սկսել է փնտրել համապատասխան կրթական ծրագիր նրա համար: Դիմել է մասնագետներին, ովքեր պարզել են, որ երեխայի IQ-ն 162 միավոր է, ինչը բարձր է ճանաչված հանճարների ՝ Ալբերտ Էյնշտեյնի և Սթիվեն Հոքինգի ցուցանիշից: Այն բանից հետո, երբ Սանչեսի համար կազմվել էհատուկ ծրագիր, նա արագ տիրապետել է դպրոցական ծրագրին և տասը տարեկանում հասցրել ստանալ աստիճաններ համակարգային ճարտարագիտության և արդյունաբերական ճարտարագիտության ոլորտում:
Այժմ Ադհարան պատրաստվում է ընդունվել Արիզոնայի համալսարան, որտեղ հույս ունի գրավել ՆԱՍԱ-ի մասնագետների ուշադրությունը և մասնակցել տիեզերական հետազոտությունների ծրագրին:
Ի դեպ, Սանչեսը միակ երեխան չէ, որն ունի այդքան բարձր IQ: 2019 թվականին Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքից տասնամյա Ֆրեյա Մանգոթրան նույնպես 162 միավոր է հավաքել IQ թեստով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու տարեկան մի աղջիկ է միացել է Mensa կազմակերպությանը, որը միավորում է ամենաբարձր IQ ունեցող մարդկանց: Կաշե Քվեսթը կազմակերպության պատմության մեջ ամենաերիտասարդ ամերիկուհին էր , ով դարձել էր կազմակերպության անդամ: