
COVID-19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցերի շրջանակում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները այցելել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներ: ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը տեղեկացնում է, որ խախտումներ հայտնաբերվել են սուպերմարկետներից մեկում. հաճախորդներն ու աշխատակիցները չեն կրել դիմակներ: Կազմվել է արձանագրություն: Ստուգայցերը շարունակվում են։
Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: