Սեպտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 657 նոր դեպք, առողջացել է 416 քաղաքացի, մահացել՝ 16: Հայաստանում մեկ օրում կատարվել է 5 067 թեստավորում։
Այսպիսով, թեստավորման ընդհանուր թիվն հասել է 1 621 916-ի։
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 803 դեպք, որոնցից 233 521-ն առողջացման, 5 034-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 10 068 բուժառու:
Նախորդ պրն արձանագրվել է նաև մահվան 5 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1180 է։