Ճապոնիայում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Advertisement 1000 x 90

Ճապոնիայում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Սեպտեմբերի 14-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ: Այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS):

Երկրաշարժը գրանցվել Է UTC-ի ժամանակով սեպտեմբերի 13-ին ժամը 22:46-ին (Երեւանի ժամանակով սեպտեմբերի 14-ին ժամը 02:46-ին): Էպիկենտրոնը գտնվել Է Սինգու քաղաքից 230,5 կիլոմետր դեպի հյուսիս-արեւմուտք:

Երկրաշարժի օջախն ընկած Է 376 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել:



Նման նյութեր