Մեքսիկական ծոցում ձեւավորված «Նիկոլաս» արեւադարձային փոթորկը սաստկացել Է մինչեւ առաջին կատեգորիայի մրրիկ եւ մոտենում Է ԱՄՆ-ի Տեխասի նահանգին: Այդ մասին հաղորդել Է Փոթորիկների հսկման ԱՄՆ-ի ազգային կենտրոնը (NHC):
«Նիկոլասը» դարձել Է մրրիկ: Այն հորդառատ անձրեւներ, ուժեղ քամիներ եւ փոթորկալի ալիքներ Է բերում Տեխասի կենտրոնական շրջաններ եւ առափնյա վերին հատվածներ»,-ասվում Է Twitter-ում զետեղված NHC-ի հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ տարերքը կարող Է առաջիկա օրերին իր ճիրանների մեջ առնել նաեւ Լուիզիանա նահանգը: ԱՄՆ-ի օդերեւութաբանների կարծիքով, քամու առավելագույն արագությունը ժամում հասնում Է 120 կիլոմետրի: Փոթորիկը շարժվում Է ժամում 16 կիլոմետր արագությամբ: Արեւադարձային փոթորիկին անուն Է տրվում, երբ նրան ուղեկցող քամու արագությունը հասնում Է ժամում 62 կիլոմետրի: Փոթորիկը դառնում Է մրրիկ, երբ քամու արագությունը գերազանցում Է ժամում 119 կիլոմետրը: