Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 756 դեպք, մահացել է 22 մարդ
Advertisement 1000 x 90

Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 756 դեպք, մահացել է 22 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 250 հազար 559 դեպք, որոնցից 233 հազար 910-ն` առողջացած, 5 056-ը` մահվան ելքով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 հազար 412 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 627 538 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 5 622 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 756 նոր դեպք: Ունենք 389 առողջացած, 22 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 181 է: