Վրաստանի ընդդիմադիր Pirveli հեռուստաալիքի եթերում հրապարակվել են վրացական հոգևորականության ներկայացուցիչների խոսակցությունների ձայնագրությունները: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դրանքը ընդդիմադիր հեռուստաալիքին տրամադրել է Պետական անվտանգության ծառայության նախկին պաշտոնյան: Խոսքը 100-ից ավելի հոգևորականների հսկողության և գաղտնի ձայնագրության ավելի քան 3000 ֆայլերի մասին է:
Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել՝ հոգևորականների գաղտնի հսկողության մասին ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության հիման վրա։Հարուցվել է քրեական գործ ՝ մասնավոր հաղորդակցության գաղտնիության խախտման դեպքի առթիվ:
Գլխավոր դատախազությունը գործի քննության շրջանակներում համագործակցելու պատրաստակամություն է հայտնել բոլոր նրանց հետ, ովքեր կարող են ունենալ նյութեր՝ հետաքննության հետ համագործակցելու և ապացույցներ տրամադրելու համար: Իշխանությունն ու ընդդիմությանը մեղադրում են միմյանց։
Ըստ Pirveli հեռուստաընկերության վերծանված ֆայլերից մեկի՝ 2013-ին եպիսկոպոս Նիկոլոզը Ռուսաստանի ոմն քաղաքացի Լոլիտա Դանիլովային տեղեկատվություն է փոխանցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի անձնական հանդիպումների, ինչպես նաև Թբիլիսիի Լուգարի լաբորատորիայի մասին՝ ծառայությունների դիմաց ստանալով 30,000 դոլար:
Միևնույն ժամանակ ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաալիքի լրագրողները հրապարակել են իրենց լրագրողական հետաքննության արդյունքները, համաձայն որոնց՝ ՊԱԿ ծառայության գաղտնի ձայնագրությունների արտահոսքը մամուլ ապահովել է Թբիլիսիի բնակիչ, գերատեսչության նախկին աշխատակից Ակակի Նեմսաձեն, ով ինքնասպան է եղել երկու ամիս առաջ՝ հուլիսի 8-ին: Աղբյուրի համաձայն՝ մահվանից առաջ նա որոշել էր մերկացնել հանցավոր համակարգը և ֆայլեր էր ուղարկել ընդդիմադիր հեռուստաալիքներին: