3 արդյունավետ բնական միջոց իմունային համակարգն ամրապնդելու և օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար. tert.am
Advertisement 1000 x 90

3 արդյունավետ բնական միջոց իմունային համակարգն ամրապնդելու և օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար. tert.am

Մարդու իմունային համակարգի ճիշտ աշխատանքը շատ կարևոր նշանակություն ունի առողջության պահպանման հարցում, քանի որ թույլ իմունային համակարգի պատճառով օրգանիզմն ավելի խոցելի է դառնում տարատեսակ հիվանդությունների հարուցիչների նկատմամբ, որոնց բախվում է ամեն օր:

Տարբեր վիրուսներից ու բակտերիաներից, այդ թվում նաև վերջին շրջանում համավարակի վերածված կորոնավիրուսային վարակից խուսափելու համար լավագույն միջոցը կլինի իմունային համակարգի ամրապնդումը, իսկ այս հարցում հիանալի օգնական կարող են լինել վիտամիններով հարուստ բնական միջոցները։

Aif.ru կայքը ներկայացրել է օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող հասանելի ու օգտակար 3 բնական միջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ պայքարել տարբեր հիվանդությունների վնասակար հարուցիչների դեմ:

4 թեյի գդալ ազնվամորու չոր հատապտուղներին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, 2-3 ժամ թրմել թերմոսի մեջ, այնուհետև ստացված թուրմը խմել օրական 2-3 անգամ որպես թեյ:

Հունական ընկույզները մանրացնել ու 1:1 հարաբերակցությամբ խառնել բնական մեղրին, այնուհետև ստացված խառնուրդն ընդունել օրական 2 անգամ ուտելուց հետո մեկական ճաշի գդալ:

2 ճաշի գդալ արոսենու չորացրած հատապտուղներին ավելացնել  1 բաժակ եռման ջուր, կես ժամ թրմել թերմոսի մեջ, այնուհետև խմել օրական 2 անգամ կես բաժակ:

tert.am