Ինչպես խուսափել օդորակիչների հետևանքով առողջական խնդիրների զարգացումից. tert.am
Advertisement 1000 x 90

Ինչպես խուսափել օդորակիչների հետևանքով առողջական խնդիրների զարգացումից. tert.am

Ամռան տապին մի փոքր զովանալու համար մարդիկ սովորաբար օդորակիչներ են կիրառում, սակայն շատերը չեն գիտակցում, թե առողջական ինչ խնդիրների պատճառ կարող են դառնալ նման սարքերը սխալ գործածության դեպքում: «Ռոսպոտրեբնադզորի» մասնագետներն aif.ru կայքի հետ զրույցում հայտնել են՝ ինչպես կարելի է խուսափել օդորակիչների հետևանքով առողջական վիճակի վատթարացումից:

Վարչության մասնագետների խոսքով՝ առողջական խնդիրներից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին կանխել  ջերմաստիճանի կտրուկ տարբերությունը դրսի ջերմաստիճանի համեմատ, ուստի սարքի ապահոված ջերմաստիճանը դրսի ջերմաստիճանից պետք է տարբերվի առավելագույնը 10 միավորով: Ընդ որում՝ ջերմաստիճանը հարկավոր է նվազեցնել աստիճանաբար (երկուական աստիճան յուրաքանչյուր ժամը մեկ):

Բացի այդ, հարկ է հիշել, որ օդորակիչը չպետք է տեղակայված լինի աշխատատեղի առջև, ուստի եթե այն այլ տեղում տեղադրելու հնարավորություն չկա, ապա հարկավոր է փոխել գույքի տեղակայումն ու չմնալ դրանց անմիջական ազդեցության տակ:

Մասնագետները նաև խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ հատուկ մասնագետների հրավիրել սարքերի տեխնիկական զննում իրականացնելու համար: Սա կօգնի խուսափել խափանումներից ու անվտանգ կդարձնի սարքերի գործածությունը:

tert.am